Print this page

«Доля воровская»` պարեկի մեքենայում․ տեսանյութը նկարահանել է ավտոլվացման կետի աշխատակիցը և հրապարակել «ՏիկՏոկ»-ում

By Մայիսի 26, 2025 7

Սոցիալական ցանցերում աղմուկ բարձրացրած Պարեկային ծառայության մեքենան նկարել և համացանցում տարածել է ավտոլվացման կետի աշխատակիցը:

Հիշեցնենք, որ տեսանյութում լսելի է, թե ինչպես է ոստիկանության պարեկային ծառայության մեքենայում հնչում քրեական ենթամշակույթի հետ ասոցացվող «Доля воровская» երգը։ Մեքենան կայանած է, որևէ մեկը չկա սրահում, դռները բաց են և նկատելի է, որ տարածքում միայն տեսանյութի հեղինակն է։

ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ տեսանյութը տեսանկարահանել է ավտոլվացման կետի աշխատակիցը և հրապարակել «ՏիկՏոկ» հարթակում։ «Նա հայտնաբերվել է, ինչից հետո հեռացրել է տեսանյութը։ Կոչ ենք անում չմանիպուլացնել և արարքը չվերագրել Ոստիկանության ծառայողներին»,–ասացին ՆԳՆ–ից։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews